Հակաթուրքական գովազդ Դյուսելդորֆի օդանավակայանում

Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել: Թուրքական Ensonhaber.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընկերության գովազդներում մասնավորապես ասված է.

«Դուք դեռ ցանկանո՞ւմ եք հանգստանալ Թուրքիայում: «T-Mobile»-ի 100.000 օգտատերերը չեն ուզում»:

Գերմանական ընկերության այս գովազդը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:

Միևնույն ժամանակ, ըստ ermenihaber.am-ի՝ գերմանական «FTI»  գրուպի գլխավոր տնօրեն Ռալֆ Շիլլերը հայտարարել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա: «Թուրքական տուրերի վաճառքի անկում չի գրանցվել: Հաճախորդների շրջանում որևէ մտահոգություն չկա», – նշել է Շիլլերը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի նույնիսկ թուրքական տուրերի ամրագրումների թվի կտրուկ աճ է արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31