Պաշտոնական. «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը տեղափոխվեց «Վեսթ Հեմ»
«Մրճահարներն» ավարտեցին Չիչարիտոյի տրանսֆերը:
Էրնանդեսը «Վեսթ Հեմի» հետ եռամյա պայմանագիր ստորագրեց: «Մրճարահները» ֆուտբոլիստի շնորհանդեսն անցկացրեցին Լոնդոնոմ: Մոտ ժամանակները նա կմիանա թիմին Գերմանիայում:
«Դա հեշտ որոշում էր: «Վեսթ Հեմը» մեծ պատմությամբ և ամբիցիաներով ակումբ է: Ես 3 ֆանտաստիկ մրցաշրջան եմ անցկացրել Իսպանիայում և Գերմանիայում, բայց Անգլիան իմ կարիերայի հսկայական և գլխավոր գլուխն է: Ես երջանիկ եմ վերադարձիս համար»,- ասել է Չիչարիտոն, ում խոսքերն է մեջբերում «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը:
Խավիեր Էրնանդեսն արդեն խաղացել է ԱՊԼ-ում: 2010-15թթ. նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ «Վեսթ Հեմը» Չիչարիտոյի համար վճարել է 18.5 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը