Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Լեհ դարպասապահը «Ծեր սենյորայի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, համաձայն որի՝ նա շաբաթական կվաստակի գրեթե 80 հազար եվրո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ:
«Այս հակամարտությունն էական ձևով ազդում է Արցախի հակամարտության վրա, և հայկական պատվիրակության վարքագիծը որևէ ողջամիտ բացատրության չի ենթարկվում։ Տպավորություն է, որ նրանք թքած ունեն, թե ինչ ռիսկեր կարող են ստեղծվել Արցախի հարցի համար»։
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ. ամառը: Այն նաև ներառում է 1 տարով պայմանագիրը երկարաձգելու մասին կետ:
«Կարծում եմ՝ որքան էլ որ նշում են՝ գործարքը վերջնական փուլում է, այն դեռ որոշակի ժամանակահատված կպահանջի, որովհետեւ խնդիրներ դեռեւս կան, կողմերի միջեւ վերջնական համաձայնություն չի կայացել: Միգուցե Ռուսաստանն այդ համալիրները կվաճառի, բայց Թուրքիայի համար ռազմական տեսանկյունից դա էական խնդիր չի լուծում»:
Էկվադորը կարող է ավելացնել նավթի հանույթի ծավալները՝ չնայած ՕՊԷՔ+-ի համաձայնությանը, այն ֆինանսական խնդրիրների պատճառով, որոնք երկրի հանդեպ ծառացել են համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետեւանքով:
«Ես ուշագրավ եմ համարում հարցազրույցում տեղ գտած մի շարք շեշտադրումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին:
«Մենք մեծ ռիսկի ենք գնում, իմ կարծիքով։ Բայց դա նաև վկայում է, որ Հայաստանը, այո, ճիշտ է անում, որ ունի սեփական արտաքին քաքականություն վարելու իրավունքը և վարում է։ Ինչքա՞ն պետք է անընդհատ զիջումների գնանք»։
Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) անկարգություններից վնասը, որոնցով ուղեկցվել է Համբուրգում «քսանյակի» մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, գնահատել է 12 միլիոն եվրո:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով թիմի հետ գտնվում է Միացյալ Նահանգներում, զրուցել է իսպանական Marca պարբերականի հետ:
Հայկական ակումբի համար սա շատ կարևոր խաղ է, քանի որ առաջին խաղում նա ստացել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն: Եթե հայկական ակումբը կարողանա հաղթել կամ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը, ապա պատմական արդյունք կգրանցվի:
ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել:
Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում տարեցտարի բարելավվում է մարդկանց կյանքի պայմանները, որը նպաստում է երեխաների ծնելիության աճին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչին:
Արթուր Մ.-ն, Պ. Հ.-ն և Հ. Ն.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
«Հանրության աչքում, իմ աչքում՝ որպես ՀՀ քաղաքացի, դատական իշխանության նկատմամբ առանց այն էլ ցածր վստահությունը վերափոխվում է ընդհանրապես բոլորովին այլ բնույթի՝ ես այդ շենքը մտնեմ, որ ի՞նչ անեմ»։
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հուլիսի 18-ին նամակ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որտեղ երկրի իշխանություններին կոչ է արել հետ չկանգնելու իրավական պետության նորմաներից եւ Եվրամիության հիմնարար արժեքներից։
Օրերս Գորիսում 4-ամյա փոքրիկը ընկել է բազմահարկ շենքի 4-րդ հարկից եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Նախկին պեղումներից տաս տարի անց վերսկսվել են պեղումները արդեն հայ-գերմանական համագործակցության շրջանակներում: Մի կողմից ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբն է՝ գիտաշխատող Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ, մյուս կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոի գիտահետազոտական ինստիտուտի արշավախումբը՝ Արիել Մալինսկի Բուլեռի ղեկավարությամբ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեմայով հեռուստաբանավեճի է հրավիրել:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղականինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներումհամայնքային եւ տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները հետեւողականորեն լուսաբանելու համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը:
Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay ընկերության շուրջ 800 տերմինալների միջոցով։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը ներկայումս ցանկանում է կառավարության ուշադրությունը հրավիրել այս խնդրին, քանի որ ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սա արդեն դուրս է միայն ընկերության շահերից, սա ընդհանուր խնդիր է: Տեղեկացնենք, որ ընկերությունն արդեն նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն անցակետը բաց է լինելու:
ԱՀ ոստիկանությունում ամփոփվել է քրեական հետախուզության վարչության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեությունը։
Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Իրանի խորհրդարանը ձայների մածամասնությամբ ընդունել է օրինագիծ Մերձավոր Արեւելքում «ամերիկյան ահաբեկչությանը» հակազդելու մասին, հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը։
«Այդ օրն ուժեղացված խուզարկություն-զննություն էին փորձում իրականացնել մեր նկատմամբ, որպեսզի մենք ուղղակի չկարողանայինք մուտք գործել դատարանի դահլիճ։ Մեր կարծիքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ այդ օրը որոշակի գործողություն պիտի կատարվեր մեր պաշտպանյալների նկատմամբ»,- նկատեց Ինեսսա Պետրոսյանը։
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը և ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան պատրաստվում են ամուսնանալ: