Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հարգարժան Արկադի Արշավիրի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, ինչի շնորհիվ էլ արժանացել եք «Արցախի հերոս» բարձր կոչմանը: Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Այսօր էլ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները Դուք օգտագործում եք ի նպաստ մեր պետության և ժողովրդի:  Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության ընթացքում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930