Բաժիններ՝

ԻՊ-ի զինյալները պայթեցրել են Մոսուլի պատմական մզկիթը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում պայթեցրել են «Ան Նուրի» պատմական մզկիթը, որտեղ 2014 թվականին ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց «խալիֆաթ» ստեղծելու մասին:

Իրաքի հրամանատարության հրապարակած լուսանկարների համաձայն՝ XII դարի սկզբի կառույցն ամբողջովին ոչնչացված է։

Ըստ ստացված տեղեկատվության՝ զինյալները համալիրն ականապատել եւ պայթեցրել են այն բանից հետո, երբ Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումներն ընդհուպ մոտեցել են «Ան Նուրի» մզկիթին: ԻՊ-ի ներկայացուցիչներն իրենց Ամաք լրատվական գործակալության միջոցով հայտարարել են, թե Ան Նուրի մզկիթի համալիրն ավերել է ԱՄՆ-ի օդուժը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ասել է, որ մզկիթի պայթեցումը դարձել է ԻՊ-ի «պարտության պաշտոնական ընդունումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930