Հրազդանի քաղաքապետը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ։ Ժամանակին գրել էինք, որ նա փեսաներին իրեն խորհրդական է նշանակել և յուրաքանչյուրին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ է վճարում։ Հրազդանի քաղաքապետարանից հերքեցին այս տեղեկությունը։

Ահա, վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու անունները։ Երկուսը՝ ներքին աուդիտի բաժնի պետ Վլադիմիր Գյուրջյանը և խորհրդական Գարեգին Գյուրջյանը եղբայրներ են՝ քաղաքապետի մորաքրոջ որդիները։ Առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ Գագիկ Ստեփանյանը Դանիելյանի հորաքրոջ որդին է։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ով ում բարեկամն է, և խնդրեց մեզ գրավոր հարցում անել, որպեսզի ուսումնասիրի ու նոր պատասխանի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930