Բաժիններ՝

Որոնվում է ավազակային հարձակում կատարած անձը

Հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:

Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են նրա գործողությունները, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք ատրճանակը և դիմակն առգրավված են:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930