Բաժիններ՝

Գեղհովիտ գյուղի մոտ բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

Հունիսի 28-ին, ժամը 04:37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և փակել ավտոճանապարհը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 35 LT 067 պետհամարանիշով (վարորդ՝ 1978 թ. ծնված Է. Ծ.) բեռնատարը կողաշրջվել է և երկողմանի փակել ավտոճանապարը. բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Շտապօգնության աշխատակիցները տեղում Է. Ծ.-ին և ուղևոր՝ 1987 թ. ծնված Զ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և փակել գազի բալոնների փականները:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածից. ճանապարհը ամբողջովին դարձել է երթևեկելի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս