Բաժիններ՝

Արթուր Պետրոսյանը՝ հավաքականում ռեկորդի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կարողացավ ջախջախիչ հաշվով հաղթել Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հայ ֆուտբոլիստները մրցակցի դարպասը ուղարկեցին 5 անպատասխան գնդակ և ամբողջ հանդիպումն անցկացրին առավելությամբ, ինչը, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ սպասելի էր:

Արթուր Պետրոսյանը գլխավորում է հավաքականը ոչ վաղուց՝ ընդամենը 3 խաղ: Սակայն այս երեք խաղերը ռեկորդային էին գյումրեցի մարզչի համար: Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, ով հաղթանակ տարավ հավաքականը գլխավորելուց հետո մեկնարկային երեք խաղերում անընդմեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930