Բաժիններ՝

«Էվերթոնը» ցանկանում է ձեռք բերել Վարդիին

Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին կարող է կարիերան շարունակել «Էվերթոնում»: Մերսիսայդցիները 30-ամյա Վարդիին տեսնում են՝ որպես բելգիացի Ռոմլու Լուկակուի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Չելսի»: Բացի այդ, ըստ աղբյուրի տեղեկության, «Լեսթերի» հարձակվողը լավ հարաբերությունների մեջ է «Էվերթոնի» մարզական տնօրեն Սթիվ Ուոլշի հետ, ինչը կարող է նպաստել տեղափոխությանը: ԱՊԼ 2016-17թթ. մրցաշրջանում Վարդին անցկացրել է 35 խաղ, խփել է 13 գնդակ և կատարել է 5 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս