Սաուդյան Արաբիայի առևտրական կենտրոններում աշխատանքի կվերցնեն սոսկ տեղացի բնակիչներին
Սաուդյան Արաբիայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարարությունը կարգադրություն է արել, որի համաձայն առեւտրական կենտրոններում աշխատանքի կարելի է ընդունել սոսկ թագավորության հպատակներին, հաղորդում է Reuters-ին:
Առայժմ պարզ չէ՝ մշտական է արդյոք այդ միջոցը, թե ժամանակավոր բնույթ է կրում: Այս պահին մանրածախ առեւտրի լոկ յուրաքանչյուր հինգերորդ աշխատակիցը սաուդյան անձնագիր ունի. 1,5 միլիոն ախատողներից 300 հազարն են սաուդացիներ:
Ինչպես նշել է գործակալությունը, նման սահմանափակումների միջոցով էր Ռիադը փորձում է լուծել գործազրկության խնդիրը սաուդացի հպատակների շրջանում եւ աշխատատեղեր տրամադրել երիտասարդությանը:
2016 թվականին թագավորությունում ընդունվել է տնտեսական բարենորոգումների պլան, որի համաձայն՝ մինչեւ 2020 թվականը մանրածախ առեւտրի ոլորտում պետք է ստեղծվի մեկ միլիոն լրացուցիչ աշխատատեղ՝ նախատեսված բացառապես սաուդացիների համար: