«Ինտերը» պարտրաստ է 50 մլն եվրո առաջարկել Սիմեոնեին կամ Կոնտեին
«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել ինչպես Դիեգո Սիմեոնեին, այնպես էլ Անտոնիո Կոնտեին:
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Ինտերի» ղեկավարությունը չի թաքցրել իր հետաքրքրությունը «Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեի նկատմամբ: «Կապույտների» վերջին անհանջողության և ԱՊԼ-ում չեմպիոնական տիտոսի համար պայքարի սրման լույսի ներքո իտալական ԶԼՄ-ները նորից պնդում են, որ «Ինտերը» լուրջ առաջարկություն է պատրաստում:
Հաղորդվում է, որ «Ինտերը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է 2 թոփ մարզիչների՝ Դիեգո Սիմեոնեին և Անտոնիո Կոնտեին: Նրանցից որևէ մեկին համոզելու համար ղեկավարությունը 5 տարվա համար պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո:
Ընդ որում, նշվում է, որ Սիմեոնեի հետ բանակցություններն արդեն սկսվել են և արգենտինացու տեղափոխությունն ավելի հավանական է թվում, քանի որ Կոնտեի դեպքում «Չելսին» կարող է արգելք հանդիսանալ, որը չի ուզում բաժանվել մարզչից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը