Բաժիններ՝

«Լոս Անջելեսը» տարեկան 5 մլն ֆունտ կառաջարկի Իբրահիմովիչին

Ամերիկյան «Լոս Անջելեսը», որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա ՄԼՍ­-ում (Ֆուտբոլի բարձրագույն լիգա), մտադիր է պայմանագիր առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»­-ը:

Ամերիկյան ակումբը կառաջարկի տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ, ինչպես նաև պայմանագրում ներառել կետ, որի համաձայն 35-­ամյա ֆուտբոլիստը կստանա հաջորդ մրցաշրջանի կեսը վարձավճարով եվրոպական ակումբներից մեկում հանդես գալու իրավունք:

Մանչեսթերցիների ղեկավարությունը պատրաստ է Իբրահիմովիչին առաջարկել տարեկան 20 մլն ֆունտ ստերլինգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս