Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում գոլազուրկ ոչ-­ոքի խաղալ «Անդերլեխտի» հետ». Մոուրինիո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում բելգիական «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպման մասին, որը կկայանա «Օլդ Թրաֆորդում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-­ին:

«Առաջին հերթին, եթե գնդակ բաց չթողնենք, ապա հաջորդ փուլ դուրս կգանք, դա շատ կարևոր է: «Անդերլեխտը» հասկանում է, որ եթե գոլ չխփի, ապա դուրս կմնա: Այդ պատճառով տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն չենք պատրաստվում գոլազուրկ ոչ-ոքի խաղալ նրանց հետ»,­- Մոուրինիոյի խոսքը մեջբերում է «The Sport Review»-­ը:

Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մանչեսթերցիների միակ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս