Կարեն Կարապետյանն այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները գոհացուցիչ, սակայն ոչ բավարար է համարում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գոհացուցիչ է համարում 2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական ցուցանիշները` միաժամանակ նշելով, որ դրանք բավարար չեն:
«Այսօր հրապարակվեցին ՀՀ սոցիալտնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Կարելի է փաստել, որ ՀՀ տնտեսության մի քանի կարևոր ուղղություններով ունենք աճ։ Մասնավորապես, 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունաբերական արտադրանքի ծավալները 2016 թվականի նույն հաշվետու ժամանակաշրջանի համեմատ կազմել է 116,1%: Նման ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն բավարար չեն, և այդ ուղղությամբ մեր թիմը դեռ ահռելի աշխատանք ունի կատարելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Կարապետյանը։