Բաժիններ՝

«Ռեալը» կգնի Էդեն Ազարին «Չելսիից» 118 մլն եվրոյով

Մադրիդցիները պատրաստում են ամենախոշոր գործարքը պատմության մեջ:
«Ռեալն» ամռանը պլանավորում է Ազարի համար վճարել 100 մլն ֆունտ (մոտ 118 մլն եվրո): Ինչպես պնդում է Don Balon-ը, «Չելսին» կստանա նաև իրավունքներ մադրիդցիների հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ազարը հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ և «Չելսին» չի փորձի պահել ֆուտբոլիստին:

Ազարը 2016-17թթ. մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 35 խաղ, խփել է 14 գնդակ և կատարել է 5 փոխանցում: Transfermarkt.de-ն բելգիացի կիսապաշտպանին գնահատում է 70 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս