Բաժիններ՝

Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում

Ռիգայում ապրիլի 19-­ին խաղարկվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Ութերորդ տուրում Գեւորգյանն ու Գալոյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ­ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Դանիելյան` 5.5 միավոր (10­րդ տեղ), Գեւորգյան, Մկրտչյան, Գալոյան` 4­ական միավոր (53-րդ, 60-­րդ, 62­-րդ տեղեր):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս