
«Իբրահիմովիչն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արտահայտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Զլատանը գտնվում է կարիերայի բարձունքում: Նա մեծագույն ֆուտբոլիստ է, ով ոչ միայն ավարտում է հարձակումները, այլ նաև խաղում է թիմի համար: Իմ կարծիքով՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Մենք պետք է շատ կազմակերպված և ուշադիր խաղանք պաշտպանությունում, որովհետև հարձակումների ժամանակ նա շատ վտանգավոր է: Երբ նա գնդակ է ստանում, նա սպառնալիք է ներկայացնում:
Իմ խաղացողները պետք է խաղն անցկացնեն շատ ուշադիր և ամբողջությամբ կենտրոնանան, որպեսզի կարողանան պահել Զլատանին և մրցակցի ամբողջ թիմին, այլ ոչ թե մեկ ֆուտբոլիստի»,- ասել է Կոնտեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը