
Վազքի ժամերը կյանքի լրացուցիչ տարիներ են դառնում

Ամերիկացի բժիշկները ցույց են տվել, որ կանոնավոր վազքերը մի քանի տարով ավելացնում են կյանքի տեւողությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Progress in Cardiovascular Diseases հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է The New York Times-ը։
40 տարվա ընթացքում շաբաթական երկժամյա վազքն, ինչպես կարծում են գիտնականները, կապված է նրանց համեմատությամբ 2,8-3,2 տարով մարդու կյանքի ավելացման հետ, ովքեր ուշադրություն չեն նվիրում նման ֆիզիկական ակտիվությանը:
Սասնագետները նաեւ ցույց են տվել, որ վազքի կանոնավոր պարապմունքները 25-40 տոկոսով կրճատում են վաղաժամ մահվան վտանգը:
Գիտնականների այս եզրակացությունները արադարցի են նույնիսկ այն մարդանց համար, ովքեր դեպքից դեպք ծխում են, ոգելից խմիչքներ են գործածում կամ երբեւէ ավելորդ քաշ են ունեցել: