
Ալեգրին կերկարաձգի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո լեգրին նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Ավելի վաղ 49-ամյա մասնագետի ապագան կապում էին մի քանի եվրոպական ակումբների հետ, իսկ ինքն անձամբ հրաժարվում էր մեկնաբանել այդ իրավիճակը:
Ինչպես հաղորդում է La Stampa-ն, մոտ ժամանակներն իտալացին պետք է նոր պայմանագիր ստորագրի «Յուվենթուսի» հետ մինչև 2020 թվականը:
Ալեգրին գլխավորում է «Յուվենթուսը» 2014 թվականից: Այս մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ 6-րդ անգամ անընդմեջ կարող է դառնալ Իտալիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը