Բաժիններ՝

Պորոշենկոն «Եվրատեսիլ»­-ին Սամոյլովայի մասնակցությունը որակել է «սադրանք»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է «Եվրատեսիլ­2017»-­ի Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի՝ երկիր մուտքի ալգելման վերաբերյալ Ուկրաինայի անվտանգության խորհրդի որոշումը, տեղեկացնում է «112»­-ը:

Պորոշենկոն հայտարարել է, որ մրցույթին Սամոյլովային ուղարկելու որոշումը եղել է կանխամտածված մարտահրավեր Ուկրաինային, որին երկրի կառավարությունը չի պատասխանել: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանին հարկավոր էր ոչ թե մասնակցություն «Եվրատեսիլ»­ին, այլ «սադրանք»:

«Ես երջանիկ եմ, որ ուկրաինական իշխանությունների արդյունավետ գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել այդ սադրանքից»,­-ընդգծել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության (ՈւՀՀՌ) դիտորդական խորհուրդը Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) հորդորել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չխոչընդոտել «Եվրատեսիլ-­2017» մրցույթի անցկացմանը:

Եվրոպական հեռարձակողների միությունը չի բացառում, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ­-2017»­ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի: Ինչպես նշել Է EBU-­ի ղեկավար Ինգրիդ Դելտենրեն, Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելումը «հարված է երգի մրցույթի իմիջին», եւ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ:

«Հորդորում ենք տիկին Ինգրիդ Դելտենրեին եւ ի դեմս նրա Եվրոպական հեռարձակողների միությանը՝ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ Եվրոպական հեռարձակողների միությունը չդարձնել ուրիշների քաղաքական մանիպուլյացիաների ուժեղացման գործիք եւ նման հայտարարություններով չխոչընդոտել մրցույթի բնականոն եւ լիարժեք անցկացմանն ինչպես այս տարի, այնպես էլ ապագայում: Հորդորում ենք նաեւ խուսափել «Եվրատեսիլ»-­ի մրցույթի մասնակիցների թվից Ուկրաինային բացառելու վերաբերյալ սպառնալիքներից»,­-ասված է ՈւՀՀՌ հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս