Քարթեր կենտրոնը տեղեկություն է տրամադրել Սիրիայի մասին Պուտինին

Երբ ծագեց սիրիական հակամարտությունն, անաչառ տեղեկատվության սուր անհրաժեշտություն առաջացավ:

«Այն ամենն ինչ մենք ստանում էինք, քարոզչություն էր»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Քարթեր կենտրոնի տնօրեն Հրայր Բալյանը:

Սակայն երկրում առկա էին տեղեկության տրամադրման բազմաթիվ թվային միջոցներ: Դրան անդրադառձել է կենտրոնի սիրիական հակամարտության ծրագրի ղեկավար Քրիստոֆեր Մաքնաբոն:

«Կարծում եմ սիրիական հակամարտությունը մեծ փոփոխության ենթարկեց այն ձևը, որով սովորաբար ընթանում էր հակամարտությունը: Նախկինում հակամարտությունները չէին ծագում առցանց միջավայրում»,- ասել է Մաքնաբոն:

Վերջինիս ղեկավարած ծրագիրը օգտագործում է առցանց միջոցներ՝ Facebook, YouTube ու Twitter, պարզելու հակամարտության ընթացքն ու տարբեր զորախմբերի տեղաշարժը: Այդ տեղեկությունն օգնում է միջազգային կառույցներին հասկանալ իրական իրավիճակը երկրում:

«Երբ ՄԱԿ-ը ցանկանում է իմանալ, թե որն են ամենահուսալի ճանապարհները մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, մենք կարող ենք նրանց ասել, թե որ ճանապարհով դա անել»,- ասում է նախկին նախագահ Ջիմի Քարթերը:

Քարթեր կենտրոնի տեղեկությունը հասանելի է հանրությանը: Նախկին նախագահ Քարթերն ասում է, որ նա անգամ այդ տեղեկությունը տրամադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավումից առաջ: Իր հերթին Մաքնոբին ասում է, որ ռուսական կողմին տեղեկության տրամադրման նպատակն էր նրանց տեղեկացնելու, որ կենտրոնը կարող է վերահսկել, թե որ թիրախներին է հարված հասցվում Սիրիայում: Նա նաև ընդգծել է, որ կենտրոնը չի տրամադրում տեղեկություն, որը կարող է սպառնալ մարդկանց կյանքին:

Տեսանյութեր

Լրահոս