
Զինեդին Զիդանը վստահ է, որ կշարունակի գլխավորել «Ռեալը»

Ֆրանսիացին արդեն պլանավորում է հաջորդ մրցաշրջանի համար թիմի ամառային նախապատրաստությունները:
Զիզուի մարզչական շտաբը քննարկում է նախապատրաստական ստրատեգիան: Ֆրանսիացին պլանավորում է ամառային ընդմիջման մի մասն անցկացնել Լոս Անջելեսում, որպեսզի վերականգնի նախորդ տարիների իրավիճակը, երբ նոր մրցաշրջանից առաջ ֆուտբոլիստները լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության էին ենթարկվում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, 2016-17թթ. մրցաշրջանից հետո, որը լավագույն դեպքում կավարտվի հունիսի 3-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչով, «Ռեալը» կվերադառնա մարզումներին հուլիսի 10-ին:
Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» գրավում է 2-րդ տեղը՝ 1 միավոր զիջելով «Բարսելոնային»:
Զինեդին Զիդանը 2 մրցաշրջան մարզում է մադրիդյան ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը