
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է

Հայաստանում 2016 թվականի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108 մլրդ 122,5 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 12,2 տոկոսով:
Այդ թվում՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը կազմել է 22 մլրդ 626,1 մլն դրամ` նվազելով 2,8 տոկոսով: Մշակող արդյունաբերության ճյուղում աճը կազմել է 19,4 տոկոսով: 2017 թվականի հունվարին դրա ծավալը կազմել է 53 մլրդ 606,8 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղում աճը կազմել է 11,3 տոկոս: Դրա ծավալը 2017 թվականի հունվարին եղել է 29 մլրդ 956,3 մլն դրամ: 6,8 տոկոսով ավելացել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը` կազմելով 1 մլրդ 933,3 մլն դրամ: