Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտնել են 1945 թվականից ի վեր ամենախոշոր հումանիտար ճգնաժամի մասին

ՄԱԿ­ի հումանիտար հացերով զբաղվող բաժնի ղեկավար Ստիվեն Օ՛Բրայանը ՄԱԿ­ում կայացած ելույթի ժամանակ նշել է, որ 1945 թվականից սկսած աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում, և մի շարք երկրներում ավելի քան քսան միլիոն մարդ տառապում է սովից:

«Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»: Օ’Բրայանն ընդգծել է, որ առանց կենտրոնացված գլոբալ ջանքերի այդ մարդիկ դատապարտված են մահվան: Նրա խոսքով` ողբերգությունից
խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ ֆինանսական օգնություն ցուցաբերել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային:

Ըստ նրա` մինչև հուլիս պետք է ամենաքիչը 4,4 միլիարդ դոլար հավաքել:
Նա շեշտել է, որ առանց այդ գումարների տվյալ երկրներում ապրող երեխաները չեն աճի և չեն զարգանա, չեն կարողանա դպրոց հաճախել, և նրանց ապագան կկորչի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031