
«Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի հետ միասին լուծել մերձավորարևելյան խնդիրները». Միխայիլ Բոգդանով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար ԱՄՆի հետ համատեղ ամրապնդել երկու երկրների առաջատար դերը Մերձավոր Արևելքի անվտանգության խնդրի
լուծման գործում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում սպասում են ամերիկյան վարչակարգում նոր մարդկանց նշանակմանը, ովքեր կզբաղվեն պրակտիկ հարցերով, այդ թվում՝ նաև սիրիական խնդրի կարգավորմամբ:
«Համագործակցությունն անհրաժեշտ է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու, ահաբեկիչների դեմ պայքարելու և Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու համար»,շեշտել է փոխնախարարը:
Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման գործում նա կարևորել է ոչ միայն երկկողմ, այլև միջազգային համագործակցության դերը:
«Մենք այսպես կոչված աստանայական գործընթացի մեջ ենք. Աստանայում անցկացվող հանդիպումներում, որտեղ մեծ դեր են կատարում Ռուսաստանը և Թուրքիան, միացել են նաև Իրանը, Հորդանանը»,ասել է նա:
Փոխնախարարի խոսքով` Աստանայի գործընթացը նպատակաուղղված է դադարեցնել ռազմական գործողությունները: «Դա բավարար չէ և անհրաժեշտ է կենտրոնացնել սիրիացիները ուժերը ահաբեկիչների դեմ պայքարելու համար»,նշել է Բոգդանովը: