Բաժիններ՝

Ինչպես լվանալ վտանգավոր քիմիկատները բանջարեղենից և մրգերից

Դժվար է պատկերացնել ժամանակակից տնտեսությունը՝ առանց քիմիկատների օգտագործման։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ դրանք պաշտպանում են բույսերը վնասատուներից և հիվանդություններից։ Միևնույն ժամանակ պեստիցիդները վտանգավոր են մարդու օրգանիզմի համար։ Պեստիցիդները կուտակվում են պտղի վերին հատվածում և հազվադեպ են թափանցում ներս։ Այդ պատճառով էլ քիմիկատները կարելի է լվանալ՝ օգտագործելով այս մեթոդը, որը կօգնի ազատվել 98 տոկոս քիմիկատներից։

  1. Քացախը խառնեք ջրի հետ 1։3 հարաբերակցությամբ։
  2. Բանջարեղենն ու միրգը դրեք ջրի մեջ և թողեք 5-10 րոպե։
  3. Հոսող ջրի տակ լվացեք միրգն ու բանջարեղենը։

Եթե ձեռքի տակ քացախ չկա, այն կարող եք փոխարինել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութով և 2 ճաշի գդալ սննդային սոդայով՝ այն խառնելով մեկ բաժակ ջրի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031