
Ռուսաստանում երկու ամսում թմրանյութերի մասին ավելի քան հազար կայք է արգելափակվել

Ռուսաստանում քաղաքացիների էլեկտրոնային դիմումների շնորհիվ թմրանյութերի պատրաստման և օգտագործման վերաբերյալ արգելված տեղեկություններ պարունակող ավելի քան հազար կայք արգելափակվել է երկու ամսում:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկր:
Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»: 2017 թվականին երկու ամսում Ռուսաստանի ՆԳՆ է հասել քաղաքացիների չորս հազար էլեկտրոնային նամակ:
Արդյունքում թմրանյութերի, հոգեմետ դեղերի մշակման, դրանց պատրաստման, օգտագործման վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքերի հասանելիության
սահմանափակման վերաբերյալ 1,2 հազար որոշում է կայացվել:
Ինչպես պարզաբանել է Իրինա Վոլկը` տեղեկությունների տարածման աղբյուրների 70 տոկոսը տարբեր ռեսուրսներն են և անհատ քաղաքացիների հայտարարությունները, իսկ 30 տոկոսը վերաբերվում է ինտերնետ խանութներին և սոցիալական ցանցերին: