Բաժիններ՝

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 մլն 600,1 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի համանուն ժամանակահատվածում այն ավելացել է 93,8 տոկոսով:

Այդ թվում երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 35,9 տոկոսով`կազմելով 184,6 հազար տոննա: Շուրջ 2.3 անգամ ավելացել են ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալները` կազմելով 1 մլն 178,7 հազար տոննա: 28,6 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 0,9 հազար տոննա:

Միևնույն ժամանակ, 27,7 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 235,9 հազար տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031