ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են` Ռուստամյան Արմեն, Վարդանյան Աղվան, Լոքյան Դավիթ, Կյուրեղյան Արմենուհի, Մկրտչյան Լևոն, Մինասյան Արծվիկ, Բաբայան Արմեն, Առաքելյան Ռուզան, Սեյրանյան Սպարտակ, Մանուկյան Միքայել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ ակնկալում է Ղրիմի վերադարձ Ուկրաինայի կազմում և այդ երկրի արևելքում իրավիճակի ապաէսկալացիա։ Նման դիրքորոշում է շարադրել ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, հայտնում է TASS-ը։
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ:
ՀՅԴ-ն հրապարակում է իր ցուցակները. ուղիղ միացում. «Ազատություն»
Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 14-ին այցելել են ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին:
«Ազատ դեմոկրատներ» և «Ազատոթյուն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժինը հայտնում է, որ Սամուխի շրջանի Սալախլը գյուղի սահմանապահ ծառայության տարածքում զինված տղամարդը փորձել է խախտել պետական սահմանը, հայտնում է հaqqin.az-ը։
Չնայած ռուսական կողմի բազմիցս արված խնդրանքներին՝ Բելառուսը այնուամենայնիվ արտահանձնեց ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին։ Բաքվում Ռուսաստանի քաղաքացուն այցելել են Բաքվում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները։
Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 24-ամյա Գոռ Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 35 AV 740 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Հակոբյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 DQ 241 համարանիշի ավտոմեքենաները։
«Շատ կարեւոր եմ համարում այս աշխատաժողովը, քանի որ շատ բաներ մոռացվում եւ աղավաղվում են մեր հակառակորդի ջանքերով: Ադրբեջանը մարդու իրավունքների հետ անհամատեղելի է, պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունն ակնհայտ է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այն, ինչ սկսեց Սումգայիթում, նրա շարունակական քաղաքականությունն է:
Աստանայում Սիրիայի կարգավորման հարցով հերթական հանդիպման ընթացքում, որը պլանավորված է փետրվարի 15-16-ին, միջազգային միջնորդները կփորձեն հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության ներկայացուցիչներին։
Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Մոսկվայում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
քննարկել է ամուսնու վիճակն ու նրա պահման պայմանները փաստաբան Սաֆար Հուսեյնովի հետ։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Հուսեյնովը։
ԱՄՆ իշխանությունները դեմ են հանդես գալիս Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին կայանալիք հանրաքվեի անցկացմանը, հայտնել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Փետրվարի 15-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն աշխատանքից կազատվեն:
«Այսօր խաղի կանոնները թելադրում է ոչ թե օրենքը, ոչ թե իրավական դաշտում աշխատելու հանգամանքը, այլ՝ հարկային մարմիները, թե դրանք ինչքան են հավատարիմ, մտերիմ, անձնական կապերով մարդիկ, կամ իշխանության կողմից հովանավորվող մարդիկ, կամ այլ չափանիշներով առաջնորդվող գործարարներ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իր վարչակազմը 30%-ով կրճատելու մասին, հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Արտառոց դեպք Ջաջուռում: Բաղդասարյանների արտաքնոցում մոտ 8 ամսական երեխայի դի է հայտնաբերվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Քուալա Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսահսկման խցիկները ֆիքսել են այն կնոջը, որը կարող է մեղսակից լինել Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվանը:
Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:
Մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N662-Ն որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 հազար դրամով, սակայն պետք է ձեռք բերեին այդ որոշմամբ սահմանված 150 հազար դրամից ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:
Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը և աջակցություն ցուցաբերելու հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:
Այն անձինք, որոնք հետագայում ընդգրկվեցին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում, նախքան 2016 թվականի նոյեմբերիին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, շփվել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ: Այս մասին գրում է The New York Times թերթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և խոշոր գործարարների հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Երեկ առավոտյան Ազատանում հրազենային վնասվածք է ստացել համայնքի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը:
«Ես երբեք Միացյալ Նահանգները չեմ տեսել այդքան բեւեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված, որքան այժմ: Նա, ով իրապես ցանկանում Է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: