ՀՅԴ ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց ՀՅԴ համամասնական ցուցակը և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների ցանկը։ Ըստ նրա` ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են` Ռուստամյան Արմեն, Վարդանյան Աղվան, Լոքյան Դավիթ, Կյուրեղյան Արմենուհի, Մկրտչյան Լևոն, Մինասյան Արծվիկ, Բաբայան Արմեն, Առաքելյան Ռուզան, Սեյրանյան Սպարտակ, Մանուկյան Միքայել:

«Փորձել ենք նոր դեմքեր առաջ բերել, երիտասարդ դեմքեր առաջ բերել»,- ասաց Ա.Վարդանյանը` հավելելով, որ ուժեղ և երիտասարդ թիմ է:

Նա նշեց, որ համամասնական ցուցակում 170, իսկ տարածքայինում` 150 թեկնածուներ են. «Մեր տարածքային թեկածուների միջև միմյանց հանդեպ մրցակցություն չեք տեսնի, միմյանցից ձայներ խլել չեք տեսնի, և դա Դաշնակցության որակական տարբերությունն է»:
ՀՅԴ նախընտրական շտաբը ղեկավարելու է Ա.Վարդանյանը:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով` չափազանց կարևոր փուլ է սկսվում, մի հանգրվան, որի սկիզբը լինելու են ընտրությունները: Նա նշեց ՀՅԴ կարգախոսն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կլինի` «Նոր սկիզբ, արդար Հայաստան»:

«Հայաստանում դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացնենք դրա պատճառները»,- ասաց Ա.Ռուստամյանը` նշելով, որ Հայաստանին նոր որակի իշխանություն է պետք:

Տեսանյութեր

Լրահոս