
Որոշ մարզերում և Արցախում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, քաղաքներում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Գորիս-Սիսիան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն: