
Սպասվում է ձյուն, մառախուղ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Փետրվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, փետրվարի 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: