Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա զոհ, կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 24-ամյա Գոռ Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 35 AV 740 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Հակոբյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 DQ 241 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Հակոբյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 19-ամյա Ջուլիետա Հակոբյանը, 16-ամյա Մաթոս Հակոբյանը, 17-ամյա Ֆիդան Հակոբյանը և 36-ամյա Արփինե Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ֆ. Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728