
«ՍԱՍ Ֆուդ»-ի մոտ ավտոմեքենա է այրվել. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Փետրվարի 15-ին, ժամը 09:32-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ»-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Fine» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:55-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 LV 679 պետհամարանիշով ավտոմեքենան: