ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ահազանգել է, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նախկին և ներկա մարզիչների մասին: Հենրիխը համեմատել է Ժոզե Մոուրինիոյին Յուրգեն Կլոպի հետ՝ նշելով, որ երկուսն էլ շատ կայացած մարզիչներ, բայց շատ տարբեր անհատականություններ են
Ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ նորացրել է 1.5 տարվա առավելագույն մակարդակը ռուսական ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին carry trade-ի շրջանակում։
Ալթայում՝ Տելեցկի լճի ավազանում, կործանվել է Robinson ուղղաթիռ, որում գտնվել է Ալթայի Հանրապետության նախկին փոխվարչապետ Անատոլի Բաննիխը, նրա կինը ու հայտնի բեյսջամփեր Գլեբ Վորևոդինը։
«Քաղաքական և քաղաքագիտական առումով անընդունելի է դա: Համագործակցության 3 կուսակցությունները պետք է համամասնորեն ներկայացված լինեն: Սա է պաճառներից մեկը, որ դադարեցրել ենք մեր մասնակցությունը: Անձնական ամբիցիայի խնդիր չկա»:
Փետրվարի 13-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Հիշյալ իրավական սահմանափակումները, քրեակատարողական և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության ուժով՝ չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Փետրվարի 13-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա:
ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ոչնչացված հնագույն հուշարձանները։
Ինչ վերաբերում է մայրիկիս նախնիներին, ապա նրանք Նախիջևանից են, պապիկիս ընտանիքը տեղափոխվել է Կրասնովոդսկ՝ ներկայում Թուրքմենբաշի՝ քաղաք Թուրքմենստանում, հետագայում պապիկս գնացել է Ուզբեկստան բժշկական քոլեջում ուսանելու, այնտեղ տեսել է տատիկիս, ով ծնվել էր Ռուսաստանում։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Աշխաբադ, որտեղ էլ ծնվել է մայրս։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու իրենց հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի փետրվարի 15-ին կամ 16-ին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Վիկտոր Դալլաքյանի մամլո ասուլիսը։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ 168.am-ը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ «Ժառանգության» հետ իրենց բանակցությունները հաջողության չհասան:
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հանդիպումը։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է տեղեկությունը, որ ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն:
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրապետությունում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակել է ձայների 97.69 տոկոսով, հայտնել է երկրի ԿԸՀ-ն։
Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի պարգեւն ընդունել իր «25» ալբոմի համար, հայտարարելով, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն է ավելի արժանի դրան: Այդ մասին հայտնել Է NME-ն:
Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիև առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան:
«Երեք գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են և միասնական պայքար են տանելու երկրում իրավիճակ փոխելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 2/Ա շենքից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն։
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։
Փետրվարի 11-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Շ.-ին:
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին, որին կալանավորել էին անցած ամիս առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, կասկածում են ապակու գործարանի շինարարության ժամանակ 3 մլն դոլար հափշտակելու մեջ։
Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, կալանավորվել են Պանամայում, հայտնում է Interfax-ը։