Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանի նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանձնաժողովը պետք է սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման, սահմանամերձ համայ նքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728