Բաժիններ՝

Ռուսաստանում պաշտոնյայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

Ալթայում՝ Տելեցկի լճի ավազանում, կործանվել է Robinson ուղղաթիռ, որում գտնվել է Ալթայի Հանրապետության նախկին փոխվարչապետ Անատոլի Բաննիխը, նրա կինը ու հայտնի բեյսջամփեր Գլեբ Վորևոդինը։

Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ուղղաթիռում գտնվել է նաև երկու երեխա, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Զոհերի թվում են նաև օդաչուն ու նրա կինը։

Որոնումները մեկնարկել են այսօր առավոտյան, ասվում է ՌԴ ԱԻՆ-ի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։ Սիբիրից ներգրավվում է ծանր ու խորջրյա տեխնիկա։

«Դժվար է ասել դեռ, թե ինչ է հատկապես տեղի ունեցել՝ կոշտ վայրէջք, թե անկում։ Մեզ զանգահարել է ականատեսն ու ասել, որ տեսնում է, թե ինչպես է ընկնում ուղղաթիռը։ Մենք դեռ չգիտենք, թե այն հատկապես ուր է ընկել»,- հայտնել են գերատեսչությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս