«Հետազոտված 152 տղամարդկանցից 4-ի մոտ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ: Վահանաձև գեղձի շուրջ 2000 հետազոտություն է կատարվել, որի արդյունքում գրանցվել է 105 քաղցկեղի դեպք: 12 կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 15-ի մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ»,-ասաց նա:
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան չի բացառում իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը «Նապոլի»:
Հարցին, թե ինչպիսի՞ն էր Զարուհի Փոստանջյանի տրամադրվածությունը՝ հաշվի առնելով, որ նա դեմ է դաշինքներին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ միայն տիկին Փոստանջյանը, այլև այլ անձինք ևս եղել են, որ միայնակ մասնակցությանը կողմնակից են, բայց խորհուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ էր դաշինքով մասնակցելուն»։
Խուլիգանության և խոշոր չափի գողության մեղադրանքներով հետախուզվողը նաև «Մերսեդես» էր առևանգել:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը։
«Այսօր շատ բարձր տրամադրությամբ ենք եկել Գյումրի, ինչի համար նախ շնորհակալ ենք այն գործարարներին, ովքեր ցանկություն հայտնեցին միանալ մեզ: Այս ծրագիրը նախ և առաջ Գյումրիում կլինի տրամադրություն փոխող ծրագիր: Կարծում եմ հենց այսօր մենք սրանով մեկնարկ կտանք մեծ ներդրումային ծրագրի, որը բավական հետաքրքիր է: Ցավոք սրտի, ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, բայց ես խնդրել եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի իրենք էլ ներդրում անեն»,- նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Անջելինա Ջոլին, որն արդեն 15 տարի է՝ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերը միգրացիոն քաղաքականության բնագավառում:
Ընդհանրապես, միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին կառավարության որոշումը հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի առաջին նախապատրաստական փուլը։ Սա նշանակում է, որ դեռևս վաղ է խոսել համաձայնագրի գործողության մասին, քանի որ այս փուլում կառավարության կողմից ընդամենը որոշում է ընդունվում նման համաձայնագրի կնքման գաղափարի շուրջ երկկողմ բանակցություններ սկսելու հարցը։
Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ: Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել:
ԼՂՀ ԱԱԾ-ն այսօր հրապարակել է ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայող Հուսեյինզադեին պատկերող տեսագրություն՝ հաշվի առնելով հարցի հնչեղությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում բանակցություններ է անցկացրել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ, RIA Novosti-ին հայտնել է թուրքական գերատեսչությունում աղբյուրը։
««Յուվենթուսը» նման է «Ռեալին». դա թիմ է, որտեղ սովորեցնում են հաղթել: Բայց այստեղ երկրպագուներն այդքան պահանջկոտ չեն, ինչպես «Ռեալում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 12-15-ը մի շարք արաբական երկրներ կայցելի, հայտնում է Էրդողանի վարչակազմի կայքը։
ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կառավարությունը համատեղ հասել են «բաց երկնքի» քաղաքականության բարեփոխումների, որն այժմ թույլ է տալիս արևմտյան ավիափոխադրողներին քննության առնել հայկական շուկան: Այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հարցմանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ:
Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի օգտագործի իր ռազմական հզորությունը՝ բացառությամբ ինքնապաշտպանական դեպքերի։
Եվրոպան շահագրգիռ չէ, որ Ռուսաստանը թույլ պետություն լինի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին միջազգային պայմանավորվածությունների խախտման մեջ՝ կապված սահմանային գոտիների վերականգնման հետ։
Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) ծրագրի ուղղությամբ առաջին քայլն այն է, որ Հայաստանը համապատասխանի ՀՄԿ չափորոշիչներին. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Դրանք տեղադրվելու են հասարակական այն վայրերում, որտեղ լինում են զբոսաշրջային մեծ կուտակումներ։ Բանակցություններ են ընթանում նաև քաղաքում գտնվող սրճարանների և ռեստորանների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք իրենց կառույցների տարածքում գտնվող զուգարանները տրամադրեն նաև զբոսաշրջիկներին։
ետրվարի 3-ին, ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։
Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երևանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ընդունել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Թուրքիայից, Իրանից բանջարեղեն են ներկրում, ավելի էժան գներով վաճառում, ինչից տուժում են մեր ջերմոցային տնտեսվարողները, գյուղացիները: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը, որը մեր ցանցի կազմում է, ասում էր՝ չգիտենք՝ ինչ անենք: Այսինքն՝ մշակման ինքնարժեքը բարձր է ստացվում: Թանկ է նաև գազի սակագինը, որով ջեռուցվում են ջերմոցները»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 381 մլն դրամ ցուցանիշով:
Մինսկը կարող է հրաժարվել ռուսական նավթից, եթե մյուս նժարին դրված լինի երկրի անկախությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի հիմնումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը։
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի մեկ այլ հրամանով` Փրկարար ծառայության Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Լևոն Փալայանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: