Բաժիններ՝

«Ի տարբերություն «Ռեալի», «Յուվենթուսում» ընդունված չէ սուլել սեփական խաղացողներին». Գոնսալո Իգուաին

Արգենտինացին քննադատել է մադրիդյան ակումբի երկրպագուներին:
««Յուվենթուսը» նման է «Ռեալին». դա թիմ է, որտեղ սովորեցնում են հաղթել: Բայց այստեղ երկրպագուներն այդքան պահանջկոտ չեն, ինչպես «Ռեալում»: «Յուվենթուսի» երկրպագուների շրջանում ընդունված չէ սուլել սեփական ֆուտբոլիստներին: Ես հպարտությամբ եմ լցվում այն փաստից, որ այսպիսի թիմը հետևել է ինձ և այդքան մեծ գումար է վճարել:

«Ռեա՞լը», թե՞ «Նապոլին». ես համակրում եմ երկու թիմերին էլ: Անխոս, Մաուրիցիո Սարիի թիմը փոխվում է և աշխատում է դառնալ ավելի լավը: Ես ընկերներ ունեմ 2 կողմում էլ, դրա համար էլ թող հաղթի լավագույնը»,- Իգուաինին է մեջբերում Goal.com-ը:
Վերջին խաղերում «Ռեալի» երկրպագուները սուլել են Ռոնալդուին, Բենզեմային և Դանիլոյին:

Իգուաինը հանդես է եկել «Ռեալի» կազմում 2007-2013թթ., իսկ «Նապոլիի» կազմում՝ 2013-16թթ.:

«Ռեալը» և «Նապոլին» կպայքարեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Առաջին խաղը տեղի կունենա Մադրիդում, փետրվարի 15-ին պատասխանը՝ Նեապոլում, մարտի 7-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս