
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու». Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը
Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ: Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել:
Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին: Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է:
Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ում գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը: