Հարցին, թե խոսե՞լ եք այդ մասին Գ. Ծառուկյանի հետ՝ Տ. Ուրիխանյանն այպես պատասխանեց. «Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել է Ծառուկյանից, որ միանա կամ չմիանա»:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների: Հերոսություն է, երբ ազգային արժեքների կրողը լինելով՝ պատրաստ ես […]
Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Գյումրիում: Այս պահին Գյումրու օդանավակայանում է:
Բելառուսը պետք է կառուցի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, սակայն դեռևս այդքան էլ չի ստացվում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը:
«Ելք» դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը գոհ է ԱՄՆ-ում դաշինքի ներկայացուցիչների հանդիպումից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ իրենց դաշինքը հնարավոր է դեռ մեծանա` նոր անդամներ ներգրավելով, սակայն չի միանա որևէ այլ դաշինքի: 168.am-ի հարցին` «Ժառանգություն» կուսակցության հետ բանակցությունները դեռ շարունակվո՞ւմ են, հանարավո՞ր է այս կուսակցությունը միանա դաշինքին, Ն.Փաշինյանը պատասխանեց` հնարավոր է:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
2017թ. փետրվարի դրությամբ Թուրքիայի բանակում իր ծառայությունն է անցնում 362 հազար 284 հազար մարդ, հայտնում է թուրքական Internet Haber պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներին։
Փետրվարի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Իսակիևյան տաճարի՝ Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու կողմնակիցների միտինգ, հայտնում է rusarminfo-ն։
Հարցվածների կարծիքները բաժանվել են նաեւ Թրամփի միգրացիոն հրամանագրի հարցում, 47 տոկոսը պաշտպանել է այն, 49 տոկոսը դեմ Է արտահայտվել: Ընդ որում՝ հարցվածների 52 տոկոսն այն կարծիքին Է, որ արգելքը մտահղացվել է ԱՄՆ հենց մուսուլմանների մուտքը սահմանափակելու համար: Նման գնահատականին համաձայն չէ հարցվածների 41 տոկոսը:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը 6 տարի անց հայտնաբերվեց:
ԿԺԴՀ-ում պաշտոնանկ է արվել պետանվտանգության նախարար Կիմ Վոն Հոնը, իսկ նրա գերատեսչությունում ձերբակալվել ու մահապատժի են ենթարկվել բազմաթիվ ղեկավարներ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողով է ներկայացվել փաստաթուղթ, որը մերկացնում է Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմները եվրոպացի պատգամավորներին կաշառելու վերաբերյալ, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարտին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով առաջատարն Է դարձել երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարողեք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերիբնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախօրեին Արմավիրի մարզի Շահումյան գյուղի թռչնաֆաբրիկայի երեքհարկանի շենքերից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է 30-ին մոտ տղամարդու դի, իսկ նրա կողքին՝ ծանր վիճակում գտնվող 45-ամյա մեկ այլ տղամարդու։
Ժամը 15։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդ տղայի։
2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են:
Ադրբեջանի սահմանապահները արգելել են երկրի տարածք Ռուսաստանի քաղաքացի Վիկտորյա Աղոյանի մուտքը ազգանվան պատճառով, հայտնում է 76.ru-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա վճռական հարձակման պլանը, որը նախապատրաստվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմի կողմից, հայտնում է Washington Post-ը։
Փետրվարի 2-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵՄ-ն Թուրքիային դրամական միջոցներ կհատկացնի միգրացիոն համաձայնագրի շրջանակում՝ կոնկրետ նախագծերի համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում։
Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում Բելառուսի Հանրապետության՝ «եղբայրական Ուկրաինայի» նմանությամբ անկախ պետություն լինելու ցանկությանը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի 22 անդամներ, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ վերջերս նրա կողմից իրականացված հրթիռային արձակումների կապակցությամբ:
2016 թվականին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը: «Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից, մինչ օրս 10 000-ից ավելի դեպքով արտոնությունից օգտվողներին է վերադարձվել շուրջ 1 մլրդ դրամ գումար:
Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: «Այսինքն՝ ես մեղավոր եմ, բայց մեղավոր չեմ»,- արձագանքեց դատավորը: Մեղադրյալն ի պատասխան նշեց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»:
Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց:
Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Արագածոտնի մարզի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Հակո, Կանչ, Ջրամբար, Նիգավան, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները և Աբովյան-Ջրաբեր, Թալին-Արմավիր, Ողջի-Գտաշեն, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: