Բաժիններ՝

Քաղցկեղի դեմ պայքարելու և այն հաղթահարելու միակ միջոցը հիվանդության կանխարգելումն է

Քաղցկեղի դեմ պայքարելու եւ այն հաղթահարելու միակ միջոցը հիվանդության կանխարգելումն է: Լրագրողների հետ հանդիպմանը  քաղցկեղի դեմ պայքարի օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ 2016 թվականին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ունեցել է 40 հազար 615 այցելու, կատարվել է 48 հազար 780 հետազոտում, որից 17 հազար 208-ը՝ կրծքագեղձի հետ կապված: Հետազոտվող  819 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:  «Հետազոտված 152 տղամարդկանցից 4-ի մոտ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ: Վահանաձև գեղձի շուրջ 2000 հետազոտություն է կատարվել, որի արդյունքում գրանցվել է  105 քաղցկեղի դեպք: 12 կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 15-ի մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ»,-ասաց նա:

Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց, որ  կանայք ավելի հակված են բժշկի գնալու, քան տղամարդիկ: «Եթե տղամարդիկ սկսեն ավելի շատ դիմել բժշկի, մենք ավելի լավ արդյունքներ կգրանցենք եւ ավելի շատ մարդկային կյանքեր կփրկենք»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ կենտրոնի  20 տարվա գործունության ընթացքում 7000 մարդկային կյանք է փրկվել:

Բանախոսը կոչ արեց ժամանակին դիմել բժշկի և կանխարգելել նոր սկսվող քաղցկեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս