Բաժիններ՝

Անկարայում Թուրքիայի ԱԳՆ-ն բանակցություններ է անցկացրել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում բանակցություններ է անցկացրել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ, RIA Novosti-ին հայտնել է թուրքական գերատեսչությունում աղբյուրը։

«Մեր նախարարի տեղակալը փետրվարի 3-ին Անկարայում հանդիպել է Սիրիայի ընդդիմության ռազմական ու քաղաքական թևի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի գլխավոր կոորդինատոր Ռիյադ Հիջաբի և ընդդիմության պատվիրակության անդամների հետ, որոնք մասնակցել են Աստանայի բանակցություններին։

Կողմերը քննարկել են հրադադարին հետևելու անհրաժեշտությունը և կրակի դադարեցման եռակողմ մոնիթորինգի շրջանակում գործողությունների պլանը։

Ընդգծվել է, որ Ժնևի գործընթացում տեղ չկա ուժերին, որոնք դեմ են հանդես գալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս