Բաժիններ՝

Անջելինա Ջոլին հանդես է եկել Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ

Անջելինա Ջոլին, որն արդեն 15 տարի է՝ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերը միգրացիոն քաղաքականության բնագավառում:

Ինչպես դերասանուհին հայտարարել է իր հոդվածում, որը փետրվարի 2-ին հրապարակվել է The New York Times թերթում, փախստականների նկատմամբ քաղաքականությունը պետք է «հիմնված լինի փաստերի, այլ ոչ թե վախի վրա»:

«Միանգամայն բնական է, որ փախստականների հետ կապված գլոբալ ճգնաժամը եւ ահաբեկչության սպառնալիքը մեզ հարկադրում են մտածել այն մասին, թե ինչպես լավագույնս պաշտպանենք մեր սահմանները»,-գրել է Ջոլին: Սակայն, ընդգծել է նա, «մեր արձագանքը պետք է կշռադատված լինի»:

Դերասանուհին խոստովանել է, որ, «լինելով վեց երեխաների մայր, անչափ շատ է ցանկանում, որ ԱՄՆ-ն անվտանգ լինի նրանց ու երկրի բոլոր երեխաների համար»:

Միեւնույն ժամանակ նա այն կարծիքին է, որ Թրամփի վարչակազմը չափազանց խիստ միջոցներ է սահմանել ներգաղթի ոլորտում:

«Եթե մենք ազդանշան ենք ուղարկում այն մասին, որ անթույլատրելի է փակել դռները փախստականների համար եւ նրանց խտրականության ենթարկել կրոնական հատկանիշով, ապա մենք կրակի հետ ենք խաղում»,-համոզված է դերասանուհին: Նա նշել է, որ այդ կերպ ԱՄՆ-ը «իր մոտ է հրավիրում անկայունությունը», որից նա այդքան ձգտում Է պաշտպանվել:

«Եթե մենք ստեղծում ենք երկրորդ կարգի փախստականների խումբ, ենթադրելով, որ մուսուլմաններն ավելի քիչ են արժանի պաշտպանության, ապա մենք ծայրահեղականություն ենք բորբոքում արտասահմանում»,-հավելել է Ջոլին:
«Դա մեր ուղին չէ,-կարծում է հոլիվուդյան աստղը:-Վախից դրդված գործելը մեր ճանապարհը չ»: «Ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում եւ ձգտվելով ընդհանուր անվտանգության՝ մենք պետք է գործենք բոլոր մարդկանց հետ միասին՝ անկախ նրանց դավանանքից ու ծագումից»,- եզրափակել է Ջոլին, համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ի նախագահը հենց այդ կերպ «պետք է կառավարի երկիրը բոլոր ամերիկացիների անունից», հաղորվել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս