
«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանում տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել. Ռիչարդ Միլս

ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կառավարությունը համատեղ հասել են «բաց երկնքի» քաղաքականության բարեփոխումների, որն այժմ թույլ է տալիս արևմտյան ավիափոխադրողներին քննության առնել հայկական շուկան: Այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հարցմանը:
«Դրա շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը աճել է 12 տոկոսով և տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել: Այժմ ՀՀ կառավարությունը պետք է աշխատի նոր երթուղիների ձևավորման բիզնես առաջարկների ուղղությամբ»,- ասել է Միլսը:
Նա հավելել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նորովի շեշտադրմամբ աջակցում է զբոսաշրջության զարգացման ծրագրերին՝ դրանով իսկ ապահովելով տնտեսական հիմնավորումներ, իսկ ամերիկյան մասնավոր ընկերությունները իրենք են ընդունում իրենց բիզնես որոշումները: