Հրանուշ Խառատյանը՝ Սեյրան Օհանյանի, «Ելքի» և ԲՀԿ-ի մասին

«Կարծում եմ, որ սկզբունքորեն Սահմանադրությունը և Սահմանադրությանը հաջորդող զարգացումները եկան ազդելու այս ընտրություններին հայտ ներկայացնող ուժերի և դաշինքների ձևավորումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա կարծիքով՝ առկա իրավիճակում կան այլընտրանքային խմբեր։ Նա նկատեց, որ ՀՅԴ-ն այս երկու ամիսներին չի քննարկում իր առաջիկա հնարավորությունները, ծրագրային խնդիրները, ակնկալիքները. «Կարծում եմ՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՀԿ-ն, քաղաքական իմաստով էապես չտարբերվող ուժեր են։ Կարծում եմ՝ «Ելք» դաշինքը, որն արդեն հստակ ձևակերպված է, և, կարծես թե, որոշակի շրջանակներում որոշակի համակրանք ունի, դաշինքի անդամներն էլ բավական հայտնի են, այլընտրանքային տարբերակ են առաջարկում հանրությանը։ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքը նույնպես այլընտրանք է։ Դա միջին ուժ է, որը կտրուկ  քաղաքական փոփոխությունների հայտ չունի, միևնույն ժամանակ՝ նա անընդհատ քննարկում և մեղմորեն քննադատում է գործող իշխանությունների ընթացքը»։

Հ. Խառատյանը նշեց, որ ինքն ուշադիր հետևում է Սեյրան Օհանյանի անձի և անցյալի վերաբերյալ քննարկումներին. «Իմ խորը համոզմունքը նա է, որ Սեյրան Օհանյանին աշխատանքից հեռացնելու հիմքում ընկած էր այն, որ ՀՀԿ-ն լուրջ անվստահություն ուներ, թե դեպքերի իր համար անցանկալի զարգացումների դեպքում, կարող է, Սեյրան Օհանյանը բանակը չօգտագործեր ներքին քաղաքական խնդիրների լուծման համար։ Ես նման ներքին համոզմունք ունեմ։ Կարծում եմ՝ անհրաժեշտություն կար բանակի գլխին դնել ավելի նվիրյալ և ավելի ենթակա անձի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս