Բաժիններ՝

«Անհնար է ապահովել որակյալ կրթական համակարգ` առանց բարձրորակ ուսուցիչների և որակյալ կրթական ծրագրերի». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր գերատեսչությունների ղեկավարների մի շարք հանձնարարականներ տվեց:

Ըստ նրա` անհնար է ապահովել որակյալ կրթական համակարգ` առանց բարձրորակ ուսուցիչների և որակյալ կրթական ծրագրերի:

«Ունենք ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ պրոցես, որ ուսուցիչները միայն ֆիզիկապես են ներկա լինում: Ունենք դասագրքերի որակի և բովանդակության խնդիր, որի մասին խոսում են աշակերտների ծնողներն ու ուսուցիչները»,- ասաց Կ.Կարապետյանը:

Կրթության և գիտության նախխարարին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների ծրագիր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728