Բաժիններ՝

Կարեն Կարապետյանի հորդորը իրավապահ մարմիններին՝ խուսափեք տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման համար կարևորեց պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը: Ըստ նրա` այնպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը: Կ.Կարապետյանը կարևորեց նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը` ուղղված Քրեական օրենսգրքով նախատեսված հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարներից չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանը:

«Հաշվի առնելով գործարարության զարգացմանն և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակակության ապահովման անհրաժեշտությունը` առաջարկում եմ ՀՀ իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակներում հայեցողական լիազորություններ իրականացնելիս հնարավորինս խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում»,- ասաց Կ.Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս