Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:
ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով պարգևատրել է շուրջ 200 զինծառայողների և ազատամարտիկների:
Վերջին շրջանում «Այսօր» լրատվականը Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր է ստանում ջրագծերի և կոյուղատար համակարգի վթարման դեպքերի հետ կապված:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը յոթ տարբեր հասցեներում համաժամանակյա գործողություն է իրականացրել:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը` չհանձնել թուրքական կողմից փախած ութ զինվորներին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Հյուդա Քայան ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին՝ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների (ներառյալ՝ գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ) ներգրավման կարգի մանրամասները:
«Բոլոր Մանուկյան, Մարտիրոսյանները միշտ գոհ են ձեզանից». ինչպես Սերժ Սարգսյանին դիմավորեցին Եռաբլուրում:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը հնարավոր է, որ գործել է ոչ միայնակ: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունենալու հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Արմավիրի մարզում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր հավատն ապագայի հանդեպ, այլեւ ազատագրվեց եւ ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը:
«Այս օրը սովորաբար մեկ ժամ ուշ են արթնանում զինվորները, ֆիզիկական պատրաստության վարժություններ չեն կատարում»:
Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Մ. Պողոսյանն ԱԺ ընտրություններում պատրաստվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում և իր նախընտրական շտաբի համար սկսել է տարածքներ փնտրել նաև Ավան համայնքում: Սակայն այդ փաստը դուր չի եկել Տարոն Մարգարյանին, որը ևս աներորդու` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նույն ընտրատարածքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 27-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում բացվեց մերօրյա հերոս Սիմոն Ճավռշյանի հիշատակին նվիրված անկյունը:
Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
Հունվարի 27-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. սև հեղուկ է լցվում բնակարաններից մեկը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարաների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 28-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ձախ աչքը կորցրած Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Սայաթ Հարությունյանի ընտանիքը չի ուզում հիշել և վերապրել տեղի ունեցածը, հետևաբար նաև չի ճշտել՝ արդյո՞ք որևէ մեկը պատժվել է 17-ամյա տղային նման ծանր վնասվածք պատճառելու համար:
Բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանը, հայտնի «հեղինակություն» Քանաքեռցի Տույը (Արթուր Ղազարյան) և գեներալ Հայկազ Բաղմանյանը միասին ձեռք-ձեռքի տված օրինական ու անօրինական եղանակներով անհրաժեշտ ձայներ էին հավաքում իշխող կուսակցության համար:
ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի առաջին տեղերը կզբաղեցնեն պատգամավոր Կարեն Կարապետյանը և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Լուսինե Մեջլումյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել՝ հիվանդանոցի հեղինակություններից մեկը՝ «Վրացի Կարեն» մականունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա և պոկել նրա ականջը։ Տուժողին վիրահատել են։
Պատահական չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին։ Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի հետ, ով ֆինանսապես խոստացել է աջակցել նրան։